ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամիս երկարացնելու համար

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:

 

 

 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից հայտնում են, որ միջնորդությունը կքննվի մարտի 13-ին՝ ժամը 12:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

 

 

 

Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

 

Աղբյուրը ` armtimes.com

 

Այ մարդ լուրը պտի հաճելի լինի էլի: Ընդ որում բազմակողմանի հաճելի, համ էլ ահագին մարդ վարկեր կփակի, հիպոտեք եւ այլն: Արդեն կարծում եմ, որ չեն շտապի վարկերը լրիվ փակել, արդեն կռահել են, որ հերթական վճարումները արժե անել ըստ ժամանակացույցի ու նոր վարկեր վերցնել, կյանքն առջեւում է. էրեխեքը նոր ավտո, նոր այֆոն, նոր նոթբուք են ուզում, պայծառ հեռանկարներ են առջեւում

Be the first to comment on "ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամիս երկարացնելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ