Ձեռ եք առնու՞մ: Ձեռ առնելը հետո կտեսնեք, սերժիկից զիլ տղի տեղ եք դրել ձե՞զ

ՀՔԾ-ն չի կարողանու՞մ հայտնաբերել Էլեկտրիկ Երեւանի 2015 թ. հունիսի 23-ի առավոտվա ջարդարարներին: Լու՞րջ: Բա հո մենք չենք մեռել, հարցրեք, ասեք՝ օգնության կարիք կա, կօգնենք: Ձեռ եք առնու՞մ: Ձեռ առնելը հետո կտեսնեք, սերժիկից զիլ տղի տեղ եք դրել ձե՞զ:

Ահա տեսեք չեք կարողանու՞մ ճարել: Դիմեք Հանրային հեռուստատեսությանը խնդրեք նկարները հրապարակեն, իմացողները ձեզ իմաց տան: Նույնը Սարի Թաղի կոտորածի մասով: Վիդեոներ նայել էլ չգիտե՞ք …

 

 

На данном изображении может находиться: 14 человек, на улице и текст
На данном изображении может находиться: 13 человек, текст и на улице
На данном изображении может находиться: 4 человека
На данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются, текст
На данном изображении может находиться: 3 человека, текст

ՀՔԾ չի կարողանում «հայտնաբերի» Էլեկտրիկ Երևանի մեղադրյալներին․
Շատերը բարձր պաշտոններ են ստացել
2015 թ հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա կազմակերպեց դեպի Բաղրամյան պողոտա Էլետրաէներգիայի թանկացման պատճառով։ Ոստիկանների կողմից կենդանի պատ ստեղծվեց ՍԴ-ի հարակից տարածքում։ Քաղաքացիները մնացին գիշերը Բաղրամյան պողոտայում, և ոստիկանության հրամանին ազատել ճանապարհը չենթարկվեցին։ Խաղաղ անհնազանդություն իրականացնող անձանց նկատմամբ առավոտյան 5։30-ի սահմաններում կիրառվեց ջրցան, ոստիկանական համակարգում աշխատող մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք հարձակվեցին խաղաղ անհնազանդություն իրականցնող ճանապարհը փակած մարդկանց վրա։Մոտ 250 մարդու բերման ենթարկեցին Երևանի, Աշտարակի ոստիկանական բաժիններ։ Առավել քան 17 ժամ մարդկանց պահեցին ոստիկանական բաժիններում։ ՀՔԾ-ում հարուցվեց մեկ ամբողջական քրեական գործ։ Տուժողները ճանաչվեցին տասնյակ քաղաքացիներ և լրագրողներ։
Լյովա Երանոսյանի հրամանով թվով 22 լրագրողի մասնագիտական աշխատանքային իրավունքը խախտվեց։ Մի շարք լրագրողների նկատմամբ բռնություն կիրառվեց, տեսախցիկները ջարդվեցին, տեսանյութերը՝ ոչնչացվեցին։ Lragir.am կայքում իմ կողմից հրապարակված տեսանյութում արձանագրվել են թվով 39 քաղաքացիական հագուստով ոստիկանների օպերլիազորների դեմքեր (տեսանյութ

 

), ովքեր ամենադաժան կերպով բռնություն էին կիրառում քաղաքացիների նկատմամբ:

 

 

 

 

: Իհարկե ցուցակն ամբողջական չէ։

3 տարի անց մարտի 4-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կասեցվեց։ Կասեցման հիմքը՝ մեղադրյալի կարգավիճակում ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն։ Այս որոշումը ենթակա է բողոքարկման։ Հիշեցնեմ, որ այս գործը քննում էր ընդամենը 1 քննիչ՝ Վազգեն Ավետիսյանը։ Բազմաթիվ քաղաքացիների ու լրագրողների գործեր գտնվում են ՄԻԵԴ-ում։
Օրինակ, բողոքի ակցիային մասնակցած Ռիմա Սարգսյանը չկա տուժողների ցանկում, իսկ տուժողները ըստ ՀՔԾ-ի ուղարկած փաստաթղթի՝ ընդամենը 37-ն են։ Պետք է նշել, որ տուժածների վնասվածքները ըստ ՀՔԾ-ի՝ 15 տուժող արյունազեղումներ և սալջարդեր են ստացել ջրանետի կիրառման արդյունքում։ Այդ օրը Նոր Նորքի ոստիկանական բաժնում կային քաղաքացիներ, ովքեր ստացել էին մարմնական վնասվածքներ դեմքի շրջանում և ամբողջովին աչքերի տակը կապույտ էր։ Որոշ լրատվամիջոցների փոխհատուցվել է պատճառված վնասը տեխնիկայի տեսքով։
ՀՔԾ-ին իմ կողմից տրամադրվել է հունիսի 23-ի տեսագրությունը, որտեղ ֆիկսվել են բոլոր օպերլիազորների դեմքերը, քննիչ Վ․Ավետիսյանը այդ նյութերը կցել է արդեն իսկ հարուցված քրեական գործին, սակայն 3 տարվա մեջ այդպես էլ չի հայտնաբերվել բռնություն կիրառած անձանցից որևէ մեկը։
Ուշադրություն, մեր ձեռքի տակ է հայտնվել, տեսանյութում ֆիկսված անձանցից որոշների տվյալները, որտեղ են ներկայիս պահին աշխատում, ինչ պաշտոններ են զբաղեցնում։Արդյո՞ք այս նյութը հրապարկելուց հետո նույնպես ՀՔԾ-ն կպնդի, որ պոտենցիալ մեղադրյալները չեն հայտնաբերվել։
Ներկայացնում ենք լուսանկարներում հայտնաբերված համարակալված անձանց տվյալները։

1․ Վարդան Խաչատրյան- Չի աշխատում
2․ Օդիշ- ՔՀԳՎ
3․ Քաղաքային վարչության անչափահասների բաժին
4․ Նարեկ ԵՔՎ ՔՀԲ 1-ին բաժին
5․ փնտրվում է
6․ փնտրվում է
7․ Սիմոն Հարությունյան- Կենտրոն ՔՀԲ պետի տեղակալ
https://web.facebook.com/profile.php…
8․ Արթուր Մխիթարյան (ռիժիկ)- ԵՔՎ ՔՀԲ 3 բաժնի պետ
9․Հարութ Անոյան- ԵՔՎ ՔՀԲ 1-ին բաժնի պետ
10․Ռաֆայել Պողոսյան- Նոր Նորք բաժնի պետի տեղակալ https://www.facebook.com/rafael.pogosyan
https://shamshyan.com/hy/article/2018/05/09/1095600/https://www.youtube.com/watch?time_continue=31&v=f-n7Vo_Cvv0
11․ փնտրվում է
12․ փնտրվում է
13․ փնտրվում է
14 ՔՀԳՎ
15․ փնտրվում է
16․ փնտրվում է
17․ փնտրվում է
18․Բաբկեն Ալավերդյան–Շենգավիթի ՔՀԲ

 

 

 

https://www.facebook.com/babken.alaverdyan.5
https://m.shamshyan.com/hy/article/2014/06/03/16336/
19․ փնտրվում է
20․ փնտրվում է
22․ փնտրվում է
23․ Գարիկ Ղուկասյան – ԵՔՎ պետ, ոստիկանության գնդապետ,
ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ
http://www.police.am/…/subdivi…/yerevan-city-department.html
Պարգևատրվել է`
ՀՀ Նախագահի 2017թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև բազմիցս խրախուսվել է ՀՀ ոստիկանության պետի կողմից:
ՀՀ ոստիկանության պետի 2018թ. հոկտեմբերի 4-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ:

24․ Արթուր Մեհրաբյան- Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ (ԱՄՆ) https://shamshyan.com/hy/article/2015/11/21/70999/
25.Գևորգ Խաչիկյան- Օպերատիվ փնտրողական վարչություն (7-րդ վարչություն)
http://newspress.am/…
Անկախ նյութի բովանդակային մասով հավաստի լինելուց, այս հոդվածում պատկերված լուսանկարը հավաստում է, որ այս անձը ՕՓՎ պետն է։
26․ փնտրվում է
27․ փնտրվում է
28․ փնտրվում է
29․ Արմեն Մանուչարյան — չի աշխատում
30․ Մեսրոպ էլոյան- թոշակի է անցել, չի աշխատում
31․ Արթուր Զաքարյան – Արաբկիրի ՔՀԲ պետ
32․ Արթուր Ֆռանգյան- Մեծամորի բաժնի պետ
33․ փնտրվում է
34․ փնտրվում է
35․ փնտրվում է
36․ փնտրվում է
37․ փնտրվում է
38․Արման Խեչումյան ՀՀ ոստիկանություն
Ցուցակն ամբողջական չէ, ենթակա է լրացման, նույնականացման այս անձանց տարբեր լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերի արխիվի հետ։ Անհրաժեշտ է փորձաքննություն իրականացնել, որպեսզի գործողությունները հստակեցվեն, այս անձինք գոնե կասկածյալ կամ վկա հարցաքննվեն։
ՀՔԱՎ Արթուր Սաքունցի հետ զրույցում նա հաստատեց, որ բողոքարկելու են այս որոշումը, քանի որ իսկզբանե իրենց գրասենյակն էր հաղորդում տվել հանցագործության մասին։ ՀՔԾ –ի որոշման մեջ դիմումատուն ՀՔԱՎ և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն։

 

 

 

 

Աղբյուր՝Levon Barseghyan

Be the first to comment on "Ձեռ եք առնու՞մ: Ձեռ առնելը հետո կտեսնեք, սերժիկից զիլ տղի տեղ եք դրել ձե՞զ"

Leave a comment

Your email address will not be published.


*