«Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալն առնետավազք չէ, այլ մարտավարական քայլ ՀՀԿ կողմից». Կարեն Քոչարյան

«Այսօրվա իշխանությունները ևս ունեն գաղափարական խնդիր»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա՝ այնտեղ կան բավականին տարբեր հատվածներ, ուղղություններ, որոնց մեջ կան տարբեր գաղափարներ: Հետևաբար ըստ Կարեն Քոչարյանի՝ ինչպես Տիգրան Ավինյանն է ասել, չի բացառվում՝ ընդդիմությունը ծնվի հենց «Իմ քայլի» ներսում. «Ես էլ դա չեմ բացառում ամենևին: Վերջին շրջանում՝ մի կողմից երևացող, մյուս կողմից կարծես չնկատվող հրաժարականների շարք է գնում, կամ դիմումներ են գրում աշխատանքից դուրս գալու: Դա կարծես թե շատ ցայտուն չէ, բայց երբ նայում ես, տեսնում ես՝ բավականին շատ է:

 

 

Միտում ունի շարունակական լինելու, ինչը կարող է բերել մի հատվածի առանձնացման «Իմ քայլից», այդ թվում նաև խորհրդարանի ներսում: Առայժմ գործադիրի ներսում են գնում այդ հրաժարականները»: Դառնալով Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ի անդամակցության դադարեցմանը՝ Կարեն Քոչարյանն ասաց. «Նա դուրս է գալիս ՀՀԿ-ից, քանի որ հասարակական սեկտորում պետք է փորձի ձևավորել կարծիք:

 

 

 

Հասարակական կազմակերպություն, որը ոչ թե ինչ-որ ուժերի թելադրանքով է, այլ օրվա խնդրով»: Ըստ Կարեն Քոչարյանի՝ Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալն առնետավազք չէ. «Ամեն դեպքում Արփինեն լուրջ կադր է պրոֆեսիոնալ առումով, լուրջ իրավաբան, բավականին գրագետ, և ես կարծում եմ՝ Արփինեի դուրս գալն առնետավազք չէ, այլ մարտավարական քայլ ՀՀԿ-ի կողմից: Այսպես թե այնպես նա ասոցացվում է ՀՀԿ-ի հետ, բայց մի բան է, երբ ֆորմալ ասոցացվում է, մեկ այլ բան է, երբ իրավական առումով է ասոցացվում»:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/02/11/1018212/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Be the first to comment on "«Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալն առնետավազք չէ, այլ մարտավարական քայլ ՀՀԿ կողմից». Կարեն Քոչարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ