«Եվ սա է ձեր դեմքը պարոնայք ՀՀԿ-ականներ․․․Ծպտունները չելնի հանկարծ․․․». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդհանրապես հայկական իրականության մեջ միֆերի և նրանց կրողների ճշմարտության հետ առերեսվելու շատ բարդ ու դժվար, գուցե շատերի համար նաև շատ ցավալի գործընթացներով ենք անցնելու:

Իրավունքի գերակայության սկզբունքի, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության վերաբերյալ տարիներ շարունակ հասարակական գիտակցության մեջ դրանց խեղված ընկալումները հաղթահարելու միջոցով միայն կարող ենք ձևավորվել որպես քաղաքակիրթ
հասարակություն և պետություն, որն էլ հենց առողջ հասարակական բարոյականության նորմերի հիմքը պետք է դառնա:

Անչափ դժվար ու միաժամանակ կարևոր քավարանով ենք անցնում, ու համոզված եմ սա այն է, որով պետք է անցնենք, ապրենք, վերաարժևորենք, որից տարիներ շարունակ զրկված էինք, տարիներ շարունակ բռնությամբ տիրելու պատճառով զրկված էինք բնական և բանական զարգացման հնարավորությունից:

 

 

 

 

Ահա թե ինչ զարգացումների հնարավորությունից է զրկել ավտորիտար կառավարումը՝ մի խմբի կողմից իր կոռումպացված շահերի համար, իրենց զուտ անձնական, ընտանեկան, խմբային բարեկեցության ապահովման համար ոչ միան հանրային ռեսուրսների յուրացումը, որը հանգեցրել է նաև քաղաքակիրթ, ժողովրդավարական, իրավական պետության բարոյական արժեքների ձևավորման հնարավորությունից:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

Եվ սա է ձեր դեմքը, պարոնայք ՀՀԿ-ականներ:

Հանկարծ ու չփորձեք ծպտուն հանել, կամ էլ հանրային այս թոհ ու բոհի անցումով պայմանավորված հուզումներից թեկուզ փոքր ինչ նորից սեփական շահերի բավարարման հնարավորությունը տեսնել ու նորից փորձել մթնոլորտը պղտորել:

Ծպտունները չելնի հանկարծ, Դուք որևէ բարոյական իրավունք չունեք որևէ կոչի կամ մտահոգությունների:

Ձեր այլանդակությունների հետևանքով այնքան մտահոգություններ են կուտակված, որի հաղթահարման հետ որևէ օրգանական կապ չեք կարող ունենալ:

Ոտի տակ չընկնեք»:

 

 

Աղբյուր՝ Artur Sakunts

Be the first to comment on "«Եվ սա է ձեր դեմքը պարոնայք ՀՀԿ-ականներ․․․Ծպտունները չելնի հանկարծ․․․». Արթուր Սաքունց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ