Քոչարյանը մենակ է «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի իր խցում. դժգոհում է համակարգիչ չունենալուց. ՄԻՊ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մենակ է «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի իր խցում։ Խուցը փոքր է, սակայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից Քոչարյանը չի դժգոհել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

 

 

Նա տեղեկացրեց, որ Քոչարյանը հարազատների հետ տեսակցելու արգելք ուներ, սակայն ՄԻՊ միջամտությունից հետո հարազատները հնարավորություն են ստացել հանդիպել Քոչարյանի հետ։ Բացի այս, Ռոբերտ Քոչարյանը դժգոհել է համակարգիչ չունենալուց: Թաթոյանը խուսափեց գնահատական տալ՝ Քոչարյանը քաղբանտարկյալ է, թե՞ ոչ, փոխարենը մատնացույց արեց օրենսդրությունը.

«Մարդու իրավունքների պաշտպանը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի՝ ընթացող գործով քաղաքական հետապնդում է իրականացվու՞մ, թե՞ ոչ։ Մենք աշխատում ենք օրենքով, մեր առաջ դրված խնդիրների համապատասխան»։

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

Աղբյուրը ` armtimes.com

բան չկա դիմացի շուտով Սուրբ Վալենտինի օրնա, ոնց էլ լինի պուտինից մի սրտիկ կստանաս կսփոփվես

Be the first to comment on "Քոչարյանը մենակ է «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի իր խցում. դժգոհում է համակարգիչ չունենալուց. ՄԻՊ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ