Փաշինյան Նիկոլ, մի՛ դժգոհիր, այլ ՝ պատրաստվիր հրաժարականի. Զարուհի Սարգսյան

Զարուհի Սարգսյանը ՖԲ իր էջում գրում է.

Արդար է՞, թե անարդար…
Վերջերս նոր իշխանությունների և նրա կողմնակից-պաշտպանների կողմից քննադատվում են լրատվամիջոցները, իհարկե՝ ոչ բոլորը. հատկապես այն լրատվականները, որոնք «հանդգնում» են քննադատել, կամ ինչ որ նորություն գրել կառավարության, Փաշինյան Նիկոլի հայտարարությունների կամ այցերի մասին և իսկույն այդ լրատվականները ենթարկվում են հարձակման՝ «ՀՀԿ»-ի լրատվականն է , «Քոչարյանի ալիքն է» և նմանատիպ անգրագետ, շաբլոն արտահայտություններ:
Ցավոք, կրթելիության մակարդակն այնքան ցածր է մարդկանց մի խմբի մոտ, որ ամեն ինչ նույնականացվում է և կրկնվում, բայց իրականությունն այլ է. մենք հո լավ ենք հիշում «Հայկական ժամանակ» , «Չորրորդ իշխանություն» և նմանատիպ մի քանի թերթերի և նմանատիպ լրատվականների, որոնք տարիներ շարունակ «աղավաղված» նորություններ էին տարածում՝ խաբելով սեփական ժողովրդին:

 

 

 

 

Հիմա շատ զարմանալի է, որ Փաշինյան Նիկոլն ու իր կողմնակիցները դատապարտում են լրատվականներին:Կա նաև մեկ բայց, որ հիմա այդ «հակաիշխանական» լրատվամիջոցները, որոնց Նիկոլը անվանում է հակապետական, ավելի շատ ճշմարտություն են գրում, քան կեղծիք՝ մենք հո դա լավ տեսնում ենք:

Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը համարում է, որ կեղծիք են տարածում լրատվականները,թող մի պահ հիշի իր անցյալը, թող հիշի գոնե ոչ վաղ անցյալում իր հայտարարած ու տարածած ստերի, կեղծիքների և հակապետական արարքների մասին:
Եվ ի վերջո `Փաշինյան Նիկոլ, ԻՆՉ ՑԱՆԵՍ,ԱՅՆ ԷԼ ԿՀՆՁԵՍ, սուտը, կեղծիքը, խաբեությունը քո մասնագիտությունն է…
Էնպես որ,  Փաշինյան Նիկոլ, ՄԻ՛ ԴժԳՈՀԻՐ,ԱՅԼ՝  ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ՀՐԱժԱՐԱԿԱՆԻ.

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Այ անտեսակ նողկալի այդ ու՞մ անունից ես այդքան համարձակ Նիկոլ պատրաստում հեռացման,  քո փառավորած ռոբ ու սերժերո՞վ, որոնց կենսագրականը միայն բանդիտիզմն է եղել, ուրեմն դու նույն հրեշ աղբն ես։
ԱԶԳԸ ձեր տեսակների հաշվարկը արդեն ունի, դուք բոլորդ եք պատասխան տալու

Be the first to comment on "Փաշինյան Նիկոլ, մի՛ դժգոհիր, այլ ՝ պատրաստվիր հրաժարականի. Զարուհի Սարգսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ