Հայաստանում եթե հակահեղափոխություն եք փնտրում, փնտրեք ինտերնետում, որտեղ… Նվեր Մնացականյանի այսօրվա 1 րոպեն (Տեսանյութ)

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

Բարև Ձեզ։ Հայաստանում եթե հակահեղափոխություն եք փնտրում, փնտրեք ինտերնետում, որտեղ քարոզչական տեռորը ոչ մի օրենքով չի արգելվում, անգամ այն դեպքերում, երբ հայազգի ֆեյք-նյուզը պաթոլոգիկ սրտացավությամբ հողեր է հանձնում Ադրբեջանին մեկ նախկին, մեկ էլ ներկա իշխանությունների անունից։

 

 

 

 

Թքած, որ մեր լրագրող-գրչակների հանձնած հողի վրա հազարամյա հայկական եկեղեցի է կանգնած։ Արդարացումն էլ երեսուն արծաթի պատվեր սպասարկելն է։ Այս դավադրությունից հաստատ հրճվողներ կան, վատ է, որ նրանք առանց ամոթի են մտնում մոմավառության այն նույն հազարամյա եկեղեցին, որին կրող հողն արդեն վաճառել են իրենց հոգու դավթարում։ Քաղաքականությունն ունի մի շատ մտերիմ մասնագիտություն, որն հակացուցված է լրագրողին, որովհետև, հիշեք, լրագրողն իր հոգեկերտվածքով ամենաշատը մոտ է եկեղեցու սպասավորին, անգամ ֆեյքին չի ներվի այդ ուրացումը․․․ Հաջողություն։

 

 

 

Be the first to comment on "Հայաստանում եթե հակահեղափոխություն եք փնտրում, փնտրեք ինտերնետում, որտեղ… Նվեր Մնացականյանի այսօրվա 1 րոպեն (Տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ