Երկրի 1-ին «ձին»  միտք է արտահայտել …Դե հիմա լսի հասարակության 70 տոկոսի կարծիքը

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Էդգար Մխիթարյանի պատասխանը Մենուա Հարությունյանին.

Ստիպված պիտի անդրադառնամ մեր հեծելազորի գլխավոր ձի մենուա հարությունյանին։ Ոնց որ ականջալուր է խորհուրդիս։ Նախորդ անգամ ասել էի, որ եթե ցանկանում է արժանանալ հասարակության հետագա հայհոյանքներին, ապա նա պիտի որ շարունակի ախմախամտության արվեստը։ Մարդը այդպես էլ անում է։

Երկրի 1-ին «ձին»  արտահայտել է հետևյալ միտքը։

***********************************
Այսօր մանդատ ստացած պատգամավորներ, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ դուք նստելու եք այն նստարաններին, որտեղ ձեզանից առաջ նստող պատգամավորներին Նիկոլը ստիպել է իրենց կամքին հակառակ քվեարկություններով ընտրել վարչապետ և արդյունքում ինքնալուծարվել որպես խորհրդարան․․․
Հիշեք, ձեր նախորդներին վախեցնելու համար՝ նրանց անուններով սև լենտեր էին կախում, դագաղներ պատվիրում, զանգահարում անձնական հեռախոսներին և ահաբեկում, հաշվի չառնելով , որ այդ մարդիկ էլ երեխաներ և ծնողներ ունեն․․․.

Հիշեք, պարզապես հիշեք, որ դուք բռնազավթված իշխանության ներկայացուցիցչներ եք, և ձեր պատիժը շատ ավելի վատն է լինելու, քանզի ժողովուրդը դուրս գալով էյֆորիայից , ձեր լիդերի սուտ և դեմագոգ խոստումների խաբկանքից մի օր հաստատ գալու է ձեր հետևից․․․

 

 

 

*************************************

Դե հիմա լսի հասարակության 70 տոկոսի կարծիքը։

Նախ, հիշեցնեմ քեզ, որ օրենսդրորեն ՀՀ ԱԺ ինքնալուծարման հնարավորություն չունի։ Խորհրդարանը ցրվեց ոչ ինքնալուծարման տարբերակով։ Դրանց որ մնար, հաստատ չէին ինքնալուծարվի։ Դրանց պիտի միայն «ցռեին» , որն էլ արվեց։

Սև լենտերի և դագաղների մասին։ Կպատկերացնեի՞ր, որ երբևէ կմասնակցես «ժիվոյ»  մարդկանց հուղարկավորության այն էլ զուռնա-դհոլով։

Ինչ վերաբերում է հիմիկվա պատգամավորների հետևից գնալուն, ապա վստահ եղիր որ հասարակությունը դա կանի, հենց զգաց, որ նրանք անում են այն նույն հակապետական քայլերը, որ անում էին քո կուռքերը՝ թրքաբարո հայերը՝ համեմված նժդեհյան տականքներով։

Հիմա գլխավորին անդրադառնամ․ իշխանության բռնազավթմանը։ Իշխանության բռնազավթումը սկսվեց Վազգեն Սարգսյանի անհեռատես քայլով՝ Հայաստան բերելով գլխավոր ալբանացի Ռ․ Ք․-ին։

 

 

 

 

Երբեք չմոռանաք, որ 1998 թ․ տեղի է ունեցել սահմանադրության կոպիտ խախտում, երբ Ռ․Քոչարյանը առաջին անգամ դարձավ ՀՀ նախագահ։ Սահմանադրության կոպիտ խախտումը բերեց իշխանության բռնազավթման։ Բացատրեմ ինչու։ 1998թ․ գործող սահմանադրությամբ Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։ Հանրապետության Նախագահ կարող էր ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Իսկ նա մինչև 1997թ․ մարտ ամիսը զբաղեցրել է տարատեսակ պաշտոններ Լեռնային Ղարաբաղում։ 1997թ․ մարտի 20-ին նշանակվել է Հայաստանի Վարչապետ։ Հետևաբար 1998թ․ մարտի 30-ի նախագահական ընտրություններում նրա նախագահ ընտրվելը հակասահմանադրական է։ Ինչպես տեսնում եք, Ռ․Քոչարյանը 1997-ին է տեղափոխվել ՀՀ և 1998թ․ դրությամբ նա վերջին տաս տարում չի եղել ՀՀ քաղաքացի և երբևե վերջին 10 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ մինչև 1991թ․ սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղը եղել է ինքնավար մարզ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում բոլշևիկների «թեթև»  ձեռքով, իսկ 1991թ անկախություն հռչակած Հայաստանը հանդիսանում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը։ 1991թ սեպտեմբերի 2-ին ընդունվում է ԼՂ անկախության մասին հռչակագիրը: Այսինքն, նա իր ամբողջ գործունեությունը անցկացրել է Ղարաբաղում՝ զբաղեցնելով նաև չճանաչված հանրապետության նախագահի պաշտոնը (1994 թ․ դեկտեմբրի 24 – 1997թ մարտ)։ Ըստ իս, նա 2003թ․ վերընտրվեց, ավելի ստույգ վերանկարվեց ՀՀ նախագահ կրկին հակասահմանադրական եղանակով, քանի որ 2003թ դրությամբ ևս վերջին տաս տարում չէր եղել ՀՀ քաղաքացի և երբևե վերջին 10 տարում մշտապես չէր բնակվել Հայաստանում:
Նրա 2-րդ ժամկետը ավարտվեց 2008թ․ սկզբին և բռնազավթման էստաֆետի փայտիկը փոխանցվեց Սերժին։

Շարունակիր աչքի ընկնել ախմախամտությամբ։

 

 

Աղբյուր՝ True News

Be the first to comment on "Երկրի 1-ին «ձին»  միտք է արտահայտել …Դե հիմա լսի հասարակության 70 տոկոսի կարծիքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ