Ես ակնկալում եմ, որ ժողովուրդն ամուր կկանգնի իմ ու կառավարության կողքին (տեսանյութ)

 

 

 

 

իկոլ Վովայի Փաշինյան (հունիսի 1, 1975, Իջևան, Իջևանի շրջան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, ով 2018 թվականի մայիսի 8-ից ի վեր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը[2]։ Մասնագիտությամբ՝ լրագրող։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության նշանավոր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինպես նաև «Իմպիչմենտ» (հիմնադրված՝ 2007 թվական) և «Ելք» դաշինքների համահիմնադիր։ Ի սկզբանե հանդես է եկել որպես Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման կողմնակից՝ անդամակցելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը։

 

 

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունել է ընդդիմադիր կեցվածք, նախաձեռնել և մասնակցել բազմաթիվ համաժողովրդական ընդվզումների։ 2008 թվականի ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրես»-ի նախաձեռնությամբ Երևանում սկսվում են բողոքի ցույցեր ընդդեմ նորընտիր իշխանությունների և քվեարկության ընթացքում նկատված խախտումների։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվում է 10[3] և վիրավորվում մոտ 300 մարդ։ Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։ 2008 թվականի մարտի 2-ից անցնում է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է: 2011 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։ Ազատություն վերադառնալուն պես Փաշինյանը շարունակում է իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ համամասնական ընտրացուցակով ընտրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Օրենսդիր մարմնում հատկապես աչքի է ընկնում գործող կարգերի և իշխանությունների դեմ ուղղված քննադատական ելույթներով, ինչպես նաև լիբերալ և արմատական դիրքորոշմամբ։ 2015 թվականի մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է լինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրմանը։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր»-ը կոալիցիոն պայմանագիր է կնքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ՝ ստեղծելով «Ելք» դաշինքը։ Վերջինս էլ ստանձնում է նորաստեղծ քաղաքական ուժի ղեկը՝ Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հետ մեկտեղ։ 2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը և իր համախոհների հետ միասին Գյումրիից քայլարշավով ուղևորվում Երևան։

 

 

Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության տարբեր խմբերի։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։ Հայաստանի Հանրապետական կուսակցության մենաշնորհային իշխանությունը վերջնականապես արմատախիլ անելու և տապալելու նպատակով շարժումը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և սփյուռքի հայոց գաղթօջախներում։ Արդյունքում մայիսի 1-ին Փաշինյանը` որպես հեղափոխական շարժման ղեկավար, ժողովրդի կողմից առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով վերջինիս ընտրության գործընթացը տապալվում է։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ[4]։ Բովանդակություն 1 Կենսագրություն 1.1 Վաղ տարիների կյանք, ընտանիք և կրթություն 1.2 Աշխատանքային գործունեություն 1.3 Հայկական ժամանակ 2 Քաղաքական գործունեություն 2.1 2008 թվականի ՀՀ նախագահի ընտրություններ 2.1.1 Ձերբակալում և դատավարություն 2.2 2012 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններ 2.3 Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադրում 3 Թավշյա հեղափոխություն 4 Նիկոլ Փաշինյանի վարչապետություն 5 Ստեղծագործական գործունեություն 6 Ընտանիք 7 Տես նաև 8 Ծանոթագրություններ 9 Արտաքին հղումներ Կենսագրություն Վաղ տարիների կյանք, ընտանիք և կրթություն Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում[5]։ Նա արմատներով սերում է են Իջևանի տարածաշրջանի Հաղարծին (նախկին անվանումը՝ Ջարխեչ)[6]։ Փաշինյանները եղել են Ջարխեչի առաջին բնակիչներից մեկը, ովքեր 1815 թվականին այստեղ գաղթել են Աչաջուր գյուղից։ Նիկոլի հայրը՝ Վովա Փաշինյանը, աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

 

 

 

Մայրը՝ Սվետիկ Հովհաննիսյանը, եղել է տնային տնտեսուհի։ Նա ևս ծնվել է Ջարխեչ գյուղում[6]։ 1981 թվականին վեց տարեկան հասակում Նիկոլ Փաշինյանն ընդունվում է Իջևան քաղաքի` Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1991 թվականին[6]։ Նույն տարում Փաշինյանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին[7]։ Ըստ երրորդ անձանց վկայության՝ Նիկոլ Փաշինյանն իր ուսանողության տարիներին աչքի է ընկել իր բարձր առաջադիմությամբ և համալսարանի առօրյային ակտիվ մասնակցելով[8][9]։ Aquote1.png Ուսանողական տարիների իմ ամենավառ հիշողությունն այն է, երբ առաջին անգամ մտա համալսարանի շենք` իմ գործերը հանձնելու: Քանի որ ծնվել և մեծացել էի Իջևանում, ինձ համար ամենավառ տպավորությունն այդ միջավայրն էր` այդ շենքը, բարձր, մեծ դռները, պատուհանները, այն մարդիկ, ուսանողները, որոնց համար համալսարանում գտնվելը շատ սովորական, առօրյա բան էր: Այդ տպավորությունն ինչ-որ իմաստով նախ վախեցնում է, հետո՝ ուղղակի մարում: Վախեցնում է` արդյոք քեզ կհաջողվի՞ այնպիսի միջավայրում հայտնվել, որ այնտեղ մտնելը քեզ համար ևս սովորական լինի: Առաջին տպավորությունն այդ խնդրի կոնկրետությունն է եղել. ես խնդիր ունեի հայտնվել այդ միջավայրում, և ես ուրախ եմ, որ այդ խնդիրը լուծել եմ, իսկ հաջորդ տպավորությունը շատ արագ հիասթափությունն էր: — Նիկոլ Փաշինյան Aquote2.png Նիկոլ Փաշինյանի քննադատական կեցվածքը ձևավորվել է դեռևս համալսարանական տարիներից։ Իր իսկ հավաստմամբ նա չի կարողացել անարձագանք թողնել իր աչքի առաջ տեղի ունեցող ապօրինություններն ու խարդախությունները։ Երևանի պետական համալսարանում ուսանելու հինգերորդ տարում Նիկոլ Փաշինյանը քննադատական հոդված է գրում ԵՊՀ նախկին դեկան Գառնիկ Անանյանի քրոջ ծավալած գործունեության վերաբերյալ: Արդյունքում 1995 թվականին ընդունված կառավարական որոշմամբ Նիկոլ Փաշինյանը հեռացվում է Երևանի պետական համալսարանից[10][7][11]։ Շուտով տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը համալսարանի պրոռեկտորներից մեկի հետ։ Նիկոլ Փաշինյանն իր անձնական կայքում գրել է այն մասին, որ այդ հանդիպման ընթացքում պարզ է դարձել, որ իր հեռացման պատճառը ոչ թե ներկայացված հանգամանքներն են (ցածր առաջադիմություն, բացակայություններ), այլ քննադատական հոդվածը[12]։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ փաստարկ հանդիսացող ստուգման գրքույկը իրադարձությունների ընթացքում չի գտնվել, իսկ որոշ ժամանակ անց գտնվելուց հետո վերստին ապացուցել է Նիկոլ Փաշինյանի բացարձակ առաջադիմության մասին։ ԵՊՀ տնօրինությունը ուսանող Նիկոլին առաջարկել է վերականգնման դիմում գրել, որը, սակայն, մերժվել է ապագա երկրի ղեկավարի կողմից[12]։ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Սոչիում, մայիսի 14 2018:

 

 

Աշխատանքային գործունեություն 1992 թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ. առաջին հոդվածը տպագրվում է «Ավանգարդ» թերթի առաջին էջում[13]: Հետագայում թղթակցում է «Հայաստան», «Դպրություն» թերթերին։ 1994– 1998 թվականներին «Լրագիր» թերթի հետ համագործակցում է որպես լրագրող։ Այդ ընթացքում թերթը հրատարակվում է նաև մի քանի այլ անուններով՝ «Լրագիր օր», «Մոլորակ»: Այստեղ առաջին անգամ փորձում է խմբագրի դերակատարումը. թողարկում է «Եմ-ես-է» երիտասարդական ներդիրը։ 1998-99 թվականներին «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, 1999 թվականի ամռանից՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր։ Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի դեմ հարուցվում են քրեական գործեր, նույնիսկ դատապարտվում է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականորեն չի կիրառվում: Հայկական ժամանակ 1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական ժամանակ 1999 թվականին Նիկոլ Փաշինյանը հիմնադրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, որը հանդիսացել է նրա կողմից ղեկավարվող «Օրագիր» պարբերականի շարունակությունը: Վերջինը նույն թվականին դատարանի որոշմամբ փակվել է քաղաքական հակասությունների հետևանքով: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ընդդիմադիր քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին խնդիրներին ու մարտահրավերներին, իրականացրել է հետաքննություններ ՀՀ իշխանության ներկայացուցիչների քաղաքական գործունեության մասին, բարձրաձայնել Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, ինչի հետևանքով բազմիցս ենթարկվել է հարձակումների: Այդպիսի դեպքերից է 2004 թվականի նոյեմբերի 22-ին տեղի ունեցած հարձակումը, երբ ժամը 20:40-ին պայթեցվել է «Հայկական ժամանակ» օրաթերթին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը մշտապես վարել է օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա դեպքից հետո, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել է, որ իրավապահներին առաջարկել է քննել այն վարկածը, ըստ որի՝ ավտոմեքենայի պայթեցման ետևում կանգնած է «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի կարողացել հայտնաբերել հարձակման հեղինակներին: Մինչև 2008 թվականին Երևանում տեղի ունեցած մարտի 1-ի իրադարձությունները թերթի գործող գլխավոր խմբագիրը եղել է Նիկոլ Փաշինյանը։ 2008-ից 2011 թվականներին նրան ժամանակավորապես փոխարինել է Աննա Հակոբյանը։ 2012 թվականին մայիսին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից։ Քաղաքական գործունեություն Նիկոլ Փաշինյանը ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարմանը, Ֆրանսիայի հրապարակ, Ապրիլի 13, 2018 1998 թվական — ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի անդամ էր, 2006 թվականին մասնակցում է «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադրմանը, 2007 թվականին — «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների և «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության կազմած «Իմպիչմենթ» նախընտրական դաշինքի անդամ, նախընտրական ցուցակի 1-ին համար։

 

 

 

«Իմպիչմենթ» դաշինքի նախընտրական հանրահավաքների ժամանակ հանդես է եկել «Ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը» կարգախոսով: 2008 թվականի ՀՀ նախագահի ընտրություններ 1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ ՀՀ նախագահի ընտրություններ 2008 և Մարտի 1-ի իրադարձություններ 2008 թվականին եղել է ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։ 2008 թ. մարտի 2-ին, քաղաքական հետապնդումներից խուսափելով, Փաշինյանն անցնում է ընդհատակ։ 2009 թվականի հուլիսի 1–ին 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո ինքնակամ ներկայանում է ՀՀ դատախազություն և ձերբակալվում։ Ձերբակալում և դատավարություն 2010 թվականի հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով դատապարտում է 7 տարվա ազատազրկման։ Պատժի սկիզբը հաշվառվում է 2009 թվականի հուլիսի 1-ից։[14] Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվում է, իսկ 2011 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում, ազատ է արձակվում։[15] 2012 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։ 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի փետրվար ամիսները եղել է ՀՀ ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադրում 2013 թվականին համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը։

 

 

Նյութի աղբյուրը`LoveYou.am

 

Be the first to comment on "Ես ակնկալում եմ, որ ժողովուրդն ամուր կկանգնի իմ ու կառավարության կողքին (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*